Օլիմպիական խաղերում շնորհվել է մեդալների առաջին հավաքածուն
Իտալիայում անցկացվող ձմեռային Օլիմպիական խաղերում խաղարկվել է մեդալների առաջին հավաքածուն:
Առաջին մեդալները շնորհվել են լեռնադահուկային սպորտաձևում։ Շվեյցարացի Ֆրանյո ֆոն Ալմենը նվաճել է ոսկե մեդալ, Իտալիայի ներկայացուցիչ Ջովաննի Ֆրանզոնինա արժանացել է արծաթե մեդալի։ Մեկ այլ իտալացի՝ Դոմինիկ Պարիզը, նվաճել է բրոնզե մեդալ։


