երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Օլիմպիական խաղերից առաջ հայ մարզիկներից մի քանիսն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Մարսելում

Օլիմպիական խաղերից առաջ հայ մարզիկներից մի քանիսն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Մարսելում

Հայաստանի օլիմպիական հավաքականի մի քանի մարզաձևերի ներկայացուցիչներ Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ հուլիսի 8-23-ը, հնարավորություն կունենան ուսումնամարզական հավաք անցկացնելու Մարսելի շրջակայքում տեղակայված մարզաբազաներում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Այս նպատակով Մարսելի դեպարտամենտի ղեկավարության և հայկական կողմի միջև կնքվել է հուշագիր։

Հայկական կողմից հուշագիրը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և ՀԱՕԿ սպորտային ծրագրերի իրականացման բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը։

Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն նահանգի խորհրդում տեղի ունեցած միջոցառմանը ներկա է եղել նաև Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը։

Նախաձեռնության հեղինակներն են Բուշ դյու-Ռոն դեպարտամենտի ղեկավարությունը՝ դեպարտամենտի խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորությամբ, ինչպես նաև «Վազք հիշատակի» հայկական կազմակերպությունը՝ Ժիրայր Գրիգորյանի և Պասկալ Շամազյանի գլխավորությամբ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի փոխանցմամբ՝ նրանք նաև աջակցելու են, որ Օլիմպիական խաղերի ընթացքում Փարիզում ունենանք «Հայաստանի տուն»։

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

  • Կիսվել: