երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Օլիմպիական խաղերի կազմակերպիչները չեղարկել են թենիսի բոլոր հանդիպումները բաց տանիքով կորտերում

Օլիմպիական խաղերի կազմակերպիչները չեղարկել են թենիսի բոլոր հանդիպումները բաց տանիքով կորտերում

2024 թվականի Փարիզում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի կազմակերպիչները չեղյալ են հայտարարել շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, առանց տանիքի կորտերի բոլոր հանդիպումները: Այսպիսով, այսօր հորդառատ տեղումների պատճառով բացօթյա կորտերում ոչ մի հանդիպում չի անցկացվի։

Հաղորդվում  է, որ նման որոշման պատճառով հետաձգվել են մի շարք հանդիպումներ։

Նշենք, որ անձրևը խոչընդոտներ է առաջացրել նաև այլ մարզաձևերի ներկայացուցիչների համար։ Մասնավորապես՝ ամերիկուհի հեծանվորդ Թեյլոր Քնիբի համար, որը մրցավազքի ժամանակ թաց ուղու պատճառով երեք անգամ ընկել է հեծանիվից և զբաղեցրել 19-րդ հորիզոնականը։

Աղբյուրը՝ Armsport.am:

  • Կիսվել: