երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Օլիմպիական երեք ուղեգրի համար կպայքարի Հայաստանի հինգ ծանրորդ

Օլիմպիական երեք ուղեգրի համար կպայքարի Հայաստանի հինգ ծանրորդ

Ամռանը Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարին մասնակցելու իրավունք ստացած յուրաքանչյուր երկիր կարող է ներկայացված լինել տղամարդկանց եւ կանանց միայն երեքական ծանրորդով, ընդ որում՝ մեկ քաշային կարգում մեկ մարզիկով:

Օլիմպիական ծանրորդների անունները որոշվում են վարկանիշային մրցումների արդյունքներով, որոնցից վերջինը մեկնարկելու է 33 օրից՝ մարտի 31-ին, Թաիլանդում, Աշխարհի գավաթի խաղարկությունում:

Հայաստանի հավաքականից օլիմպիական երեք ուղեգրերի համար պայքարելու են հինգ ծանրորդներ. 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյան, 102 կգ՝ Սամվել Գասպարյան ու Գարիկ Կարապետյան, +109 կգ՝ Վարազդատ Լալայան ու Սիմոն Մարտիրոսյան:

  • Կիսվել: