երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Օլ․ վարկանիշային մրցաշար․ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Օլ․ վարկանիշային մրցաշար․ Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մայիսի 19-ին կավարտի մարզական հավաքը Երեւանի Օլիմպավանում եւ մայիսի 21-ին կմեկնի Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկ, որտեղ կանցկացվի Փարիզի Օլիմպիական խաղերի համար վերջին վարկանիշային մրցաշարը, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը (armnoc.am)։

Հայտնի է Հայաստանի հավաքականի կազմը․

Բարեղամ Հարությունյան (51 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Նարեկ Հովհաննիսյան (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (71 կգ),  Ռաֆայել Հովհաննիսյան (80 կգ),  Նարեկ Մանասյան (92 կգ),  Դավիթ Չալոյան (գերծանր քաշ), կանանց մրցաշարի մասնակիցներ Անուշ Գրիգորյան (52 կգ), Եկատերինա Սիչովա (54 կգ) և Անի Հակոբյան (66 կգ):

Հայ բռնցքամարտիկներից դեռ ոչ ոք չունի օլիմպիական ուղեգիր։

  • Կիսվել: