ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ՕԽ-2024․ Ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը

ՕԽ-2024․ Ֆուտբոլի մրցաշարի կիսաեզրափակիչի զույգերը

Ավարտվել են 2024 թվականի Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչի բոլոր հանդիպումները, որից հետո ձևավորվել են կիսաեզրափակիչի զույգերը։

2024 թվականի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում Մարոկկոյի հավաքականը 4-0 հաշվով հաղթեց ԱՄՆ-ին։ Իսպանիան հաղթեց Ճապոնիային (3-0): Եգիպտոսի հավաքականը հաղթեց Պարագվային (1-1, 5:4 11մ): Ֆրանսիայի հավաքականը 1։0 հաշվով հաղթեց Արգենտինայի հավաքականին։

Այսպիսով՝ Մարոկկոյի հավաքականը կխաղա Իսպանիայի հետ, իսկ Ֆրանսիան՝ Եգիպտոսի։

Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան օգոստոսի 5-ին։ 2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակիչը կկայանա օգոստոսի 9-ին։

 

Աղբյուրը՝ Armsport.am:

  • Կիսվել: