հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Օբրասը հաղթել է, Անդրե Սպայթ Մկրտչյանը վաստակել է 14 միավոր

Օբրասը հաղթել է, Անդրե Սպայթ Մկրտչյանը վաստակել է 14 միավոր

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Անդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է իր հաջող ելույթներն արգենտինական «Օբրաս Բասկետում»: Այդ մասին հայտնում է Հայաստանի Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Արգենտինայի առաջնության շրջանակում կայացած «Ինդեպենդիենտե դե Օլիվայի» հետ խաղում Մկրտչյանը վաստակել է 14 միավոր, 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Հանդիպումն ավարտվել է 82-67՝ հօգուտ «Օբրասի»:

  • Կիսվել: