երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նրա հետ մենամարտելը հետաքրքիր կլինի․ Արման Ծառուկյանը՝ Բենեիլ Դարիուշինի հետ մենամարտի մասին

Նրա հետ մենամարտելը հետաքրքիր կլինի․ Արման Ծառուկյանը՝ Բենեիլ Դարիուշինի հետ մենամարտի մասին

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման 8-րդ համար, Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը հույս է հայտնել, որ կկարողանա դեկտեմբերի 2-ին UFC Fight Night մրցաշարում պարտության մատնել չորրորդ համար, ամերիկացի Բենեիլ Դարիուշին, հետո էլ մենամարտել UFC տիտղոսի համար։

«Բենեիլն ուժեղ մարտիկ է, ունի մեծ փորձ։ Նա լավ գրեփլեր է, գերազանց է գրոհում եւ վատ պաշտպանություն չունի ռեսթլինգի տեսանկյունից։ Նրա հետ մենամարտելը հետաքրքիր կլինի։ Սակայն ես հավատում եմ, որ իմ հարձակողական հմտություններն ավելի լավն են, եւ իմ ըմբշամարտն ավելի լավն է։ Ես զգում եմ դա։

Դարիուշի նկատմամբ հաղթանակը մեծ հնարավորություն կտա կռվել չեմպիոնական գոտու համար։ Ես պատրաստվում եմ Դարիուշից հետո էլ լավ հանդես գալ։ Հույս ունեմ, որ կմենամարտեմ տիտղոսի համար։ Եթե չտան, եւս մեկ մենամարտ կվերցնեմ եւ կշարունակեմ այդպես։ Ես ունեմ նպատակ եւ ցանկանում եմ հասնել դրան»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է Middle Easy-ն։

Արման Ծառուկյանի եւ  Բենեիլ Դարիուշի (ԱՄՆ) մենամարտը (5 ռաունդ) տեղի կունենա ԱՄՆ-ի Օսթին քաղաքում նախատեսված UFC Fight Night մրցաշարում։

Արման Ծառուկյանը MMA-ում անցկացրել է 23 մենամարտ, տարել 20 հաղթանակ։ Դարիուշը 22 հաղթանակ է տարել 28 մենամարտում։

  • Կիսվել: