Նպատակն այլ էր․ «Փյունիկն» անդրադարձել է եվրագավաթային պայքարին
Երևանի «Փյունիկի» մամուլի ծառայությունը սոցցանցերում հրապարակում է արել և անդրադարձել եվրագավաթային պայքարին.
Նպատակն այլ էր, այնուամենայնիվ միասին նորից ապրեցինք աննկարագրելի էմոցիաներ, կերտեցինք նոր հիշողություններ, հաղթահարեցինք դժվարություններ ու պայքարեցինք մինչև վերջ։ Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք։
Հիմա կենտրոնացումը` նոր առաջնության վրա, իսկ նպատակը նույնն է»,- նշված է հրապարակման մեջ։
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» եվրագավաթային պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայում և որակավորման առաջին փուլում ընդհանուր դիմակայությունում պարտվել (0-0, 0-1) Մինսկի «Դինամոյին» (Բելառուս)։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը մրցելույթը շարունակել է Կոնֆերենցիաների լիգայում, որտեղ նախ հաղթահարել է հյուսիսմակեդոնական «Ստրուգայի» (1-2, 3-1), ապա` ղազախական «Օրդաբասի» (1-0, 1-0) արգելքը։ «Փյունիկը» դուրս էր եկել որակավորման փլեյ-օֆֆ փուլ, որի առաջին խաղում տանը հաղթել էր (1-0) Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին», սակայն մրցակցի մարզադաշտում պարտվել 1-4 հաշվով ու չէր կարողացել նվաճել Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։