ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նորատուսում 2023 թվականին սուբվենցիոն 4 ծրագիր է իրականացվել

Նորատուսում 2023 թվականին սուբվենցիոն 4 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղում ՀՀ կառավարության կողմից  2022 թվականին իրականացվող  սուբվենցիոն ծրագերի շրջանակներում 2023 թվականին ասֆալտապատվել են Գրիգոր Լուսավորիչ փողոցը և Պանթեոն տանող ճանապարհը, կառուցվել է մանկական խաղահրապարակ և արտաքին լուսավորության ցանց։

Նորատուսի սուբվենցիոն 4 ծրագրերի համար ներդրվել է 92 միլիոն 983 հազար դրամ, որից 47 միլիոն 742 հազար 821 դրամը կազմել է պետության, 45 միլիոն 240 հազար դրամը՝ Գավառի համայնքապետարանի ներդրումը։

Նորատուսի Գրիգոր Լուսավորիչ փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 38 միլիոն 850  հազար 545 դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի մայիսից և ավարտվել նույն տարվա դեկտեմբերին։ Գրիգոր Լուսավորիչ փողոցն ասֆալտապատվել է  380 գծամետր երկարությամբ և 4062 քառակուսի մետր մակերեսով։ Եվս 455,81 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում կատարվել է մուտքերում և ուղիներում, 251 քառակուսի մետր՝ մայթերում։ Տեղադրվել է  335 գծամետր երկարության բազալտե եզրաքարեր։

Նորատուսի պանթեոն տանող ճանապարհի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 11 միլիոն 286 հազար 497 դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Պանթեոն տանող ճանապարհն ասֆալտապատվել է 119 գծամետր երկարությամբ, 1127 քառակուսի մետր մակերեսով։ 478 գծամետր երկարությամբ տեղադրվել են բազալտե եզրաքարեր։

Նորատուսի խաղահրապարակի կառուցման ծրագրի պայմանագրային  արժեքը կազմել  է 20 միլիոն  222 հազար դրամ, որի 45 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի ապրիլ ամսից և ավարտվել նույն տարվա նոյեմբերին։

Խաղահրապարակն ունի մանկական խաղարաններ, զրուցարան-տաղավարներ, լուսավորության ցանց, ցայտաղբյուր։

Ծրագրի շահառու են հանդիսանում Նորատուս համայնքի բոլոր երեխաները։

Նորատուսի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է 22 միլիոն 264 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի վերջերից և ավարտի հասցվել 2023 թվականի նոյեմբերին։ Ծրագրի իրականացման արդյունքում Նորատուսի Գրիգոր Լուսավորչի, Սևանի, Դեմիրճյան, Պարույր Սևակ, Սարալանջի և 2-րդ փողոցներում տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 132 լուսատու։ Ծրագրի շահառու են հանդիսանում Նորատուս գյուղի տնտեսությունների մեծ մասը։ Նորատուսի պատմության ընթացքում վերոնշյալ փողոցներում գիշերային  լուսավորության ցանցից բնակիչներն  օգտվում են  առաջին անգամ։ 

  • Կիսվել: