շաբաթ, հունվար 25
25 / 1 / 2025
Նոել Միքայելյանը մենամարտ կանցկացնի տիտղոսի պաշտպանության համար

Նոել Միքայելյանը մենամարտ կանցկացնի տիտղոսի պաշտպանության համար

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանը տիտղոսի պաշտպանության համար մենամարտ կանցկացնի: Այս մասին 33-ամյա բռնցքամարտիկը հայտնել է սոցցանցերում:

Հունիսի 7-ին Մայամիում նա կմենամարտի կանադացի Ռայան Ռոզիցկիի հետ, որը պրոֆեսիոնաալ ռինգում տարել է 20 հաղթանակ և պարտվել մեկ անգամմ:

Նոել Միքայելյանը պրոֆեսիոնալ ռինգում ունի 27 հաղթանակ և երկու պարտություն: Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտում էր չեմպիոնական տիտղոս նվաճել, երրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր Իլունգա Մակաբուին:

  • Կիսվել: