երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նոել Գևոր Միքայելյանը հաղթել է նոկաուտով և դարձել WBC վարկածով չեմպիոն

Նոել Գևոր Միքայելյանը հաղթել է նոկաուտով և դարձել WBC վարկածով չեմպիոն

Մայամիում կայացել է WBC վարկածով ծանր քաշային կարգի չեմպիոնի կոչման մենամարտը Նոել Գևոր Միքայելյանի և Իլունգա Մակաբուի միջև:

Հայ բռնցքամարտիկը երրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտի է ենթարկել աֆրիկացուն և առաջին փորձից դարձել է աշխարհի չեմպիոն:

Միքայելյանը կարիերայի 29-րդ մենամարտում 27-րդ հաղթանակն է տարել, որոնցից 12-ը նոկաուտով: Մակաբուի ցուցանիշն է 29 հաղթանակ և 4 պարտություն:

«Շատ գոհ եմ մենամարտի արդյունքից: Չէի սպասում, որ այսքան վաղ նոկաուտի կենթարկեմ նրան, բայց վստահ էի, որ վերջում իմ ձեռքն է վեր բարձրացվելու: Շատ եմ սպասել այս պահին»,- նոել Գևորի խոսքերն է մեջբերում Boxing Scene-ը:

Այսպիսով, ծանր քաշային կարգում արդեն երկու հայ աշխարհի գործող չեմպիոն կա: WBA վարկածով աշխարհի չեմպիոնը Արսեն Գուլամիրյանն է:

  • Կիսվել: