«Նոայի» ֆուտբոլիստը հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի հավաքական
Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Նոայի» 27-ամյա կիսապաշտպան Գուստավո Սանգարեն հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքական՝ պատրաստվելու Սենեգալի և Մալավիի հավաքականների դեմ Աֆրիկայի Ազգերի գավաթի ընտրական խաղերին, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը:
Գուստավո Սանգարեն այս ամռանն է միացել պորտուգալացի Ռուի Մոտայի գլխավորած թիմին։
Նա 2017 թվականից հանդես է եկել ֆրանսիական տարբեր թիմերում։ 2021 թվականից Սանգարեն հանդես էր գալիս «Քյովիի Ռուան Մետրոպոլում», որի կազմում Լիգա-2-ում անցկացրել է 92 խաղ ու դարձել 5 գոլի հեղինակ։
Գուստավո Սանգարեն Բուրկինա Ֆասոյի հավաքականի հետ մասնակցել է 31 խաղ ու դարձել 2 գոլի հեղինակ։


