ուրբաթ, հուլիս 19
19 / 7 / 2024
Նոան պորտուգալացի նորեկ ունի

Նոան պորտուգալացի նորեկ ունի

«Նոային» է միացել պորտուգալացի վինգեր Հելդեր Ֆերեյրան։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը, գրում է armsport.am-ը:

Նշվում է, որ ֆուտբոլիստը «Վիտորիա Գիմարայեշի» սան է։ 2017 թվականից հանդես է եկել ակումբի գլխավոր թիմում, իսկ 2019-ին տեղափոխվել է «Պասուշ Ֆերեյրա»։ Պորտուգալիայի բարձրագույն լիգայում Հելդեր Ֆերեյրան անցկացրել է 111 խաղ ու խփել 10 գոլ։

Երևանյան թիմի նորեկը խաղացել է նաև Պորտուգալիայի տարբեր տարիքային հավաքականներում։ Երկրի մինչև 20 տարեկանների հավաքականում 2 գոլ է խփել անցկացրած 5 խաղում։

27-ամյա ֆուտբոլիստը «Նոա» է տեղափոխվել Կիպրոսի «Անորտոսիսից», որի կազմում մասնակցել է Կիպրոսի առաջնության 67 խաղի ու դարձել 9 գոլի հեղինակ։

«Ես զգում եմ, որ նախագիծը շատ հավակնոտ է: Կարծում եմ՝ մենք ամեն ինչ ունենք արժեքներ ստեղծելու և այս ակումբն էլ ավելի բարձրացնելու համար»,- ասել է Ֆերեյրան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում։

 

  • Կիսվել: