կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Նոան» և «Շիրակը» չպարզեցին հաղթողին

«Նոան» և «Շիրակը» չպարզեցին հաղթողին

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի հերթական տուրի շրջանակներում «Նոան» սեփական հարկի տակ ընդունել էր «Շիրակին»։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 3-3 հաշվով։

Առաջին խաղակեսն ավարտվել է «Նոայի» առավելությամբ՝ 2-1 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի են ընկել Լովեն և Եսայանը, իսկ հյուրերի կազմում՝ Բակայոկոն (11մ)։

Երկրորդ խաղակեսում «Շիրակի» կազմում նախ գոլի հեղինակ է դարձել Միսակյանը, իսկ հետո ինքնագոլի հեղինակ է դարձել «Նոայի» ֆուտբոլիստը։ Բայց հանդիպման ավելացված ժամանակում տանտերերի կորեացի ֆուտբոլիստ Կիմը դարձել է գոլի հեղինակ։

«Նոան» այս խաղից հետո 19 միավորով 9-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Շիրակը»՝ 28 միավորով 7-րդն է։

  • Կիսվել: