«Նոա»-ն մարզչական շտաբում համալրումներ ունի
Հայաստանի ֆուտբոլի առաջնության գործող չեմպիոն Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը համալրումներ ունի թիմի մարզչական շտաբում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Դարպասապահների մարզիչը կլինի Ֆեդյա Կուլագլիչը: Բոսնիացի մասնագետը նախկինում աշխատել է Քուվեյթը, Սաուդյան Արաբիան և Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող ակումբներում։ Նրա վերջին ակումբը եղել է Քուվեյթը ներկայացնող «Ալ Սալմիյա»-ն։
Ֆիզպատրաստության մարզչի աշխատանքը կկատարի Յակշա Շկոմռլը, ով իր ամբողջ մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է խորվաթական Սպլիտի «Հայդուկ»-ում։
Ֆիզպատրաստության մասնագետը կլինի Դանիել Կաստրոն, ում վերջին ակումբը եղել է բրազիլական «Բոտաֆոգո»-ն, որի հետ Կաստրոն մասնակցել է 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնությանը։


