ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նիդերլանդներում մեկնարկել է շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան

Նիդերլանդներում մեկնարկել է շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան

Նիդեռլանդների Էյնդհովեն քաղաքում այսօր մեկնարկել է 2023 թվականի շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադան: Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
 
Առաջնությունը անցկացվում է շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով։ Ժամակարգը՝ 45 րոպե մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլի համար 10 վայրկյան հավելումով:
 
Հայաստանը ներկայացնում են Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանը, Բենիկ Ագասարովը և Նվարդ Հայրապետյանը:
 
Առաջնությունը կավարտվի օգոստոսի 18-ին։

  • Կիսվել: