կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ներկայացվել է Երևանում կայանալիք սամբոյի ԱԱ-ի խորհրդանիշը

Ներկայացվել է Երևանում կայանալիք սամբոյի ԱԱ-ի խորհրդանիշը

Ներկայացվել է նոյեմբերի 10-12-ը Երևանում կայանալիք սամբոյի աշխարհի առաջնության խորհրդանիշը՝ Տարուն:

«Հայկական հավատալիքներում արջն ուժի, ինքնաբուժության և պաշտամունքի առարկա է եղել:

Առասպելներից մեկի համաձայն՝ հայոց լեռներում եղել է կենարար ուժը տասնապատկող «Արջի աղբյուր» անունով մի լիճ: Աղբյուրը հսկել է Տարու անունով արջը, որի բացարձակ ուժը թույլ էր տալիս ճեղքելու ցանկացած ապառաժ ու ժայռ: Տարուն թույլ չէր տալիս որևէ մեկին մոտենալ ջրին, որպեսզի այդ ուժը հանկարծ չզորացներ չարին:

Ասում են՝ մի անգամ մի ճամփորդի հաջողվում է գտնել Արջի աղբյուրը, բայց Տարուին հաղթել նա չի կարողանում: Արկածախնդիր ճամփորդը շուտով դառնում է Տարուի աշակերտը՝ նրանից սովորելով ուժի իրական «աղբյուրը»:

Տարիներ անց ճամփորդը իջնում է լեռներից և սկսում աշխարհով մեկ տարածել Տարու արջի պայքարի արվեստը մեզ հայտնի՝ որպես «սամբո»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: