Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացրել է այս մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման 11 հավակնորդներին։ Ցուցակում է նաեւ Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը։
Դուգլաս Սանտոս («Զենիթ»), Խունիոր Ալոնսո («Կրասնոդար»), Սրջան Բաբիչ, Դանիիլ Խլուսեւիչ (երկուսն էլ՝ «Սպարտակ»), Մոյզես, Վիլիան Ռոշա (երկուսն էլ՝ ԲԿՄԱ), Ֆաբիան Բալբուենա («Դինամո»), Նաիր Տիկնիզյան («Լոկոմոտիվ»), Մաքսիմ Օսիպենկո («Ռոստով»), Իգոր Վույաչիչ («Ռուբին»), Կիրիլ Գոցուկ («Պարի Նիժնի Նովգորոդ»)։
Երկրպագուների մասնակցությամբ քվեարկությունը կտեւի մինչեւ մայիսի 13-ը։