երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» չի կայանա

Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» չի կայանա

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը «Զենիթ» չի կայանա:

Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները: Տիկնիզյանի տեղափոխությունը ձախողվել է ֆուտբոլիստի վարձատրության պայմանների պատճառով: Տիկնիզյանն, ով «Լոկոմոտիվ»-ում ստանում է 500 հազար եվրո աշխատավարձ, Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ից պահանջել է 2 միլիոն եվրո աշխատավարձ: Կողմերը չեն հասել ընդհանուր հայտարարի:

  • Կիսվել: