չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ՄՅՈՒ-ն կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր այս ամառ հաստատ չեն լքի թիմը

ՄՅՈՒ-ն կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր այս ամառ հաստատ չեն լքի թիմը

«Մանչեսթեր Յունայթեդը» կազմել է վեց ֆուտբոլիստներից կազմված ցուցակ, ովքեր հաստատ չեն վաճառվի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։

Աղբյուրի համաձայն՝ անձեռնմխելի ֆուտբոլիստների թվում են դարպասապահ Անդրե Օնանան, պաշտպաններ Դիոգո Դալոտը և Լիսանդրո Մարտինեսը, կիսապաշտպան Կոբի Մայնուն, ինչպես նաև հարձակվողներ Ռասմուս Հոյլունդն ու Ալեխանդրո Գարնաչոն։

Նշվում է, որ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է քննարկել կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի տրանսֆերի վերաբերյալ առաջարկները։

2023/24 մրցաշրջանում Էրիկ տեն Հագի թիմը Պրեմիեր լիգայի մրցաարային աղյուսակում զբաղեցրել է ութերորդ հորիզոնականը և նվաճել Անգլիայի գավաթը։

  • Կիսվել: