երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
Մրցաշրջանն ինձ համար վայրիվերումներով էր․ Թիկնիզյան

Մրցաշրջանն ինձ համար վայրիվերումներով էր․ Թիկնիզյան

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ամփոփել է ավարտված 2023/24 մրցաշրջանը.

«Կարող եմ ասել, որ մրցաշրջանն ինձ համար վայրիվերումներով էր։ Առաջին շրջանը շատ տարբերվեց երկրորդից։ Ցավոք, վնասվածքը շատ ազդեց իմ խաղի որակի վրա, բայց ուրախ եմ տղաների ու թիմի համար։ Առաջնության վերջնամասում կարողացանք հավաքվել և զբաղեցնել 4-րդ տեղը։ Կարծում եմ` կային բոլոր հնարավորությունները նաև ավելի բարձր տեղեր զբաղեցնելու համար»,- մեջբերում է Թիկնիզյանին Metaratings-ը։

2023/24 մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը 30 խաղում խփել է 9 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։ Թիկնիզյանն այս տարվա մարտին ազդրի վնասվածք էր ստացել, ինչի հետևանքով բաց թողեց նաև Հայաստանի հավաքականի` Կոսովոյի (0-1) և Չեխիայի (1-2) թիմերի դեմ կայացած ընկերական խաղերը։

  • Կիսվել: