չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մրցապայքարն անհավասար էր, մրցակիցն ուներ իշխանության աջակցությունը․ Թովմաս Գրիգորյան

Մրցապայքարն անհավասար էր, մրցակիցն ուներ իշխանության աջակցությունը․ Թովմաս Գրիգորյան

Այդ մրցապայքարն անհավասար էր, այս շենքից, այս ռեսուրսներից օգտվում էր իմ մրցակիցը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախագահի պարտված թեկնածու, «Լոռի» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը:

«ՀՖՖ նախագահի ընտրության արդյունքները չեն կարող ազդել իմ հետագա ֆուտբոլային գործունեության վրա: Այդ մրցապայքարն անհավասար էր, այս շենքից, այս ռեսուրսներից օգտվում էր իմ մրցակիցը», - ասաց նա։

Նա ընդգծեց, որ մրցակիցն ուներ նաև իշխանության աջակցությունը:

«Իմ մրցակցի համար կարող էր ընտրությունը ճակատագրական լիներ, բայց ես հենց վաղն էլ զբաղվելու եմ ՀՀ և Լոռու մարզում ֆուտբոլի զարգացմամբ: Չի կարող ընտրության արդյունքը խանգարել ինձ»,- ասաց Գրիգորյանը:

Թովմաս Գրիգորյանը նշեց նաև, որ իրեն ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ կապելը ևս բացասաբար ազդեց ընտրությունների արդյունքի վրա.

«Դա կեղծ օրակարգ էր: Ես չկարողացա այս քարոզարշավին խոսել իմ ծրագրերի մասին»:

  • Կիսվել: