շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մրցակցի խաղը լավ վերլուծել էինք և գտել թույլ կողմերը. Եղիշե Մելիքյան

Մրցակցի խաղը լավ վերլուծել էինք և գտել թույլ կողմերը. Եղիշե Մելիքյան

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Աբովյանի քաղաքային մարզադաշտում ընդունել էր շվեդական «Կալմարին» ու դարձյալ հաղթեց 2-1 հաշվով (երկխաղյա դիմակայությունում՝ 4-2) և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։

Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ «Կցանկանայի շնորհակալություն հայտնել երկրպագուներին, որոնք ներկա էին հանդիպմանը։

Մրցակցի խաղը լավ վերլուծել էինք և գտել թույլ կողմերը։ Մեր տղաները շատ լավ գիտեին իրենց գործը խաղադաշտում, կարգապահ ֆուտբոլ ցուցադրեցինք։ Երկրորդ խաղակեսում սխեման փոխեցինք, շատ լավ աշխատեցինք։ Մենք արժանի էինք թե՛ արտագնա խաղում, թե տնային խաղում հաղթանակին»,- ասել է Մելիքյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։

  • Կիսվել: