Մոչիչն ու Մելիքսեթյանը հեռացել են «Վանից»
23-ամյա սերբ եզրային պաշտպան Կրիստիան Մոչիչն ու 28-ամյա դարպասապահ Արման Մելիքսեթյանը հեռացել են Չարենցավանի «Վանից»։
Երկկողմանի համաձայնությամբ դադարեցվել են պայմանագրերը նրանց հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Վանը» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում։