երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ

Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ինտերի» հետ

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Նրա փոխանցմամբ՝ 34-ամյա հայ ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականը՝ 4 միլիոն եվրո աշխատավարձով։ Պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ մրցաշրջանով։

Այս մրցաշրջանում Մխիթարյանը անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

  • Կիսվել: