հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Մխիթարյանն ընտրել է իր լավագույն գոլը Ռոմայի կազմում (տեսանյութ)

Մխիթարյանն ընտրել է իր լավագույն գոլը Ռոմայի կազմում (տեսանյութ)

«Ռոմայի» թվիթերյան էջում թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցեր է ուղղել երկրպագուներին, նախ, ինքը պատասխանելով դրանց։

Այսպիսով, Մխիթարյանը հարցրել է՝ որն է երկրպագուների կարծիքով լավագույն գոլը։ Մեր ֆուտբոլիստը նաև նշել է, որ չի նեղանա, եթե նրանք իր գոլերից չընտրեն, գրում է armsport.am-ը։
 
«Ինձ համար «Ռոմայի» մարզաշապիկով իմ խփած լավագույն գոլն առաջինն էր՝ «Սասուոլոյի» հետ իմ առաջին խաղում։ Ինչո՞ւ, որովհետև յուրահատուկ նորամուտի գոլ էր։ Իհարկե, շատ ոգևորված էի»,- ասել է Մխիթարյանը։

 

Մխիթարյանը նաև ասել է, որ ամեն օր նոր բան է սովորում «Ռոմայի» պես հիանալի ակումբից։ Ու թեև ինքը կուռք-խաղացող չունի, կցանկանար իմանալ՝ որ ֆուտբոլիստներին են սիրում էջի հետևորդները։

  • Կիսվել: