ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մխիթարյանի մոտ մկանային հոգնածություն է. նա կլինի Ռոմայի բժիշկների հսկողության տակ

Մխիթարյանի մոտ մկանային հոգնածություն է. նա կլինի Ռոմայի բժիշկների հսկողության տակ

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մոտ մկանային հոգնածություն կա ու նա ստիպված կլինի մնալ հռոմեական ակումբի բժիշկների հսկողության ներքո:

 Այս մասին, armsport-ի փոխանցմամբ, հայտնում է laroma24-ը: Հռոմեական ակումբի ֆուտբոլիստները վերսկսել են մարզումները Տրիգորիայում և նախապատրաստվում են Ա Սերիայի վերսկսմանը, որի շրջանակում առաջին խաղը կանցկացնեն «Սամպդորիայի» հետ:
 
Աղբյուրը նշում է, որ Պաուլո Ֆոնսեկայի համար դրական նորություններից մեկն այն է, որ ընդհանուր խմբի հետ մարզումներին է վերադարձել կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին:
 
Նշենք՝ Ա Սերիայի 25-րդ տուրի իր հանդիպումը «Ռոման» կանցկացնի հունիսի 24-ին, իսկ մինչ այդ ամեն օր մարզում կանցկացնի:

  • Կիսվել: