Մխիթարյանի մասնակցությամբ խաղին «Ինտեր»-ը հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին
Նախամրցաշրջանային ընկերական հանդիպումների շրջանակում ուժերն են չափել «Մանչեսթեր Սիթին» և Միլանի «Ինտերը»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ Խաղի 14-րդ րոպեին Մուբամա Դիվինը առաջ է մղել «Մանչեսթեր Սիթիին», ակայն ընդամենը վեց րոպե անց Բենժամին Պավարը վերականգնել է հավասարությունը։
Հաղթողը որոշվել է հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ առավել դիպուկ են գտնվել միլանյան ակումբի ֆուտբոլիստները՝ հաղթելով 3։1 հաշվով։
«Ինտերի» կազմում հանդիպմանը մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը, նա խաղադաշտում անցկացրել է 46 րոպե։



