երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Մխիթարյանի գոլն օգնել է Ինտերին հաղթել Զալցբուրգին

Մխիթարյանի գոլն օգնել է Ինտերին հաղթել Զալցբուրգին

«Ինտերը» ընկերական խաղում հաղթել է ավստրիական «Ռեդ Բուլ Զալցբուրգին»։

Հանդիպումը կայացել է Մալթայում։

Միլանյան թիմի կազմում աչքի են ընկել Հենրիխ Մխիթարյանը, Ֆրանչեսկո Աչերբին ու Վալենտին Կարբոնին։ Եվս մեկ գնդակ Բերնարդոն ուղարկել է սեփական դարպասը։ Արդյունքում Սիմոնե Ինձագիի սաները 4-0 հաշվով հաղթանակ են տարել։

  • Կիսվել: