երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միշտ երազել եմ խաղալ Իսպանիայում. Արսեն Զախարյանը ներկայացվել է որպես Ռեալ Սոսյեդադի ֆուտբոլիստ

Միշտ երազել եմ խաղալ Իսպանիայում. Արսեն Զախարյանը ներկայացվել է որպես Ռեալ Սոսյեդադի ֆուտբոլիստ

Կիսապաշտպան Արսեն Զախարյանը ներկայացվել է որպես իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ և պատասխանել լրագրողների հարցերին:

«Ես չէի էլ սպասում, որ ինձ այսպես կընդունեն. բոլորը չափազանց ընկերասեր են: Իմ առաջին այցից բազա, անձնակազմը, խաղացողներն ինձ ողջունեցին և օգնեցին ամենատարբեր հարցերում:

Ինձ համար սա մեծ ակումբ է: Միշտ երազել եմ խաղալ Իսպանիայում։ Հենց լսեցի «Ռեալ Սոսյեդադի» մասին, անմիջապես որոշեցի, որ պետք է գամ այստեղ։ Ես միշտ հետևել եմ իսպանական ֆուտբոլին, և «Ռեալ Սոսյեդադն» ինձ համար միշտ բարձունքում է եղել: Ես դեռ մարզվում եմ թիմի հետ, ամեն ինչ լավ է։ Փաստաթղթերի հետ կապված բոլոր մանրամասներին չեմ տիրապետում ։ Եթե նրանց հաջողվի ամեն ինչ արագ ավարտել, ես շատ ուրախ կլինեմ հենց հաջորդ խաղին մասնակցել»,- ասել է Զախարյանը։

Զախարյանը «Սոսյեդադ» է տեղափոխվել 12,5 միլիոն եվրոյով, գումարած ապագա վերավաճառքի գումարի 15 տոկոսը։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է 6 տարով։

Ռուս կիսապաշտպանն ընտրել է 12-րդ համարի մարզաշապիկը:

  • Կիսվել: