երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մինչև տարեվերջ ևս 23 դպրոց նոր մարզադահլիճ կունենա, իսկ մինչև 2026-ը բոլոր դպրոցների համար կփակվի այս էջը. Ս. Գաբրիելյան

Մինչև տարեվերջ ևս 23 դպրոց նոր մարզադահլիճ կունենա, իսկ մինչև 2026-ը բոլոր դպրոցների համար կփակվի այս էջը. Ս. Գաբրիելյան

Մինչև տարեվերջ ևս 23 դպրոց այսպես գունավոր, գեղեցիկ, ժամանակակից ու նոր կառուցված կամ վերակառուցված մարզադահլիճ կունենա։ Սիրելի աշակերտներ, ուզում եմ՝ խնամքով, բայց միաժամանակ առանց ափսոսալու օգտվեք այս դահլիճներից ու գույքից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր ՍԻսակ Գաբրիելյանը:

Նա նաեւ նշել է. «Ցավոք, ունեցել և դեռ ունենք դպրոցներ, որտեղ չկան առաջին հայացքից գուցե շքեղ թվացող, բայց իրականում առողջ ապրելակերպի ու կրթության համար պարտադիր համարվող նման ենթակառուցվածքներ։ Աշխատող, օրինապահ և հարկ վճարող հարգելի համաքաղաքացիներ, Ձեր վճարած հարկերով ՀՀ կառավարությունը մտադիր է մինչև 2026թ. մեր բոլոր դպրոցների համար վերջնականապես փակել այս էջը։ Քանի որ տարբեր համայնքերից պարբերաբար ստանում ենք նամակներ, առաջիկայում կփորձեմ քարտեզների վրա վիզուալ ցուցադրել հերթի մեջ գտնվող դպրոցների ցանկը, շինարարության մեկնարկի և ավարտի ժամկետները։

Հ․Գ․

Ի դեպ, այս ծրագիրը կապ չունի նոր 300 դպրոց 500 մանակպարտեզ կառուցելու կամ վերակառուցելու կամ հիմնանորոգելու հետ, դրանց կատարողականի մասին կանդրադառնամ հաջորդիվ»:

  • Կիսվել: