ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Մինասյանը՝ սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, Բուչնևը՝ լավագույն ֆուտբոլիստ

Մինասյանը՝ սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ, Բուչնևը՝ լավագույն ֆուտբոլիստ

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի սեպտեմբեր ամսվա լավագույն մարզիչ։

Armsport.am-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։

Իսկ «Փյունիկի» դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը ճանաչվել է սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ։

«Ուրարտուի» ֆուտբոլիստ Յայա Սանոգոյի` ԲԿՄԱ-ի դարպասը խփած գնդակը ճանաչվել է սեպտեմբեր ամսվա լավագույն գոլ։

  • Կիսվել: