կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
MilanoCortina2026. Ադելյա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո

MilanoCortina2026. Ադելյա Պետրոսյանը 5-րդն է կարճ ծրագրից հետո

Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը գրավեց 5-րդ տեղը 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրով կանանց մենասահքի կարճ ծրագրում եւ նվաճեց ազատ ծրագրում հանդես գալու իրավունք։

Առաջին եռյակում են ճապոնացիներ Ամի Նակային ու Կաորի Սակամոտոն եւ ամերիկացի Ալիսա Լիուն։ Չորրորդ տեղում է ճապոնացի Մոնե Չիբան։

Պայքարը կշարունակի 24 գեղասահորդուհի։ Ազատ ծրագիրը տեղի կունենա փետրվարի 19-ին։

  • Կիսվել: