ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միխայիլ Ալոյանը՝ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի ոսկե տիտղոսակիր

Միխայիլ Ալոյանը՝ Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի ոսկե տիտղոսակիր

Ռուսաստանը ներկայացնող հայ բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը նվաճել է Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի ոսկե տիտղոսը՝ Կեմերովոյում հաղթանակ տանելով պանամացի Ռոնալ Բատիստայի դեմ մենամարտում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ 52.16 կգ քաշային կարգում կայացած մենամարտը բաղկացած է եղել 12 ռաունդից: Ալոյանը հաղթանակ է տարել մրցավարների միաձայն որոշմամբ:

Հիշեցնենք, որ բռնցքամարտիկի նախորդ մենամարտը կայացել էր անցյալ տարվա հոկտեմբերին, երբ վերջինս Բռնցքամարտի համաշխարհային սուպերսեսիայի քառորդ եզրափակչում պարտվել էր հարավաֆրիկացի Զոլանի Տետեին:

 

  • Կիսվել: