ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեժլում Մեժլումյանը կիսաեզրափակչում է. ըմբշամարտի Մ23 ԵԱ

Մեժլում Մեժլումյանը կիսաեզրափակչում է. ըմբշամարտի Մ23 ԵԱ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում շարունակում է հաջող ելույթները 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը:

Հայ ըմբիշը որակավորման փուլի գոտեմարտում ժամանակից շուտ 10-0 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Ադամ Բիբուլատովին: Իսկ 1/4 եզրափակչում նույն 10-0 հաշվով ու դարձյալ ժամանակից շուտ Մեժլումը հաղթել է ռումինացի Դանիել Ռիտերին:

Այսպիսով՝ Մեժլումը դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի իտալացի Սիմոնե Պիրոդուի հետ:

Ինչպես տեղեկացրել էինք՝ այսօր ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել Կնյազ Իբոյանը:

 

  • Կիսվել: