շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մերի Թումասյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Մերի Թումասյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայաստանի ներկայացուցիչ Մերի Թումասյանը (+87 կգ) դարձավ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնության փոխչեմպիոն։

Մինչև 23 տարեկանների պայքարում հայ մարզուհին երկամարտում գրանցեց 208 կգ (93+115)։ Թումասյանը երկրորդն էր նաև պոկում ու հրում վարժություններում։

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, Մ23), Գառնիկ Չոլակյանը (61 կգ, Մ23), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20), Գարիկ Կարապետյանը (102 կգ, Մ20) և Լիանա Գյուրջյանը (87 կգ, Մ23) հռչակվել էին Եվրոպայի չեմպիոն: Կարեն Մարգարյանը (81 կգ) և Պետրոս Պետրոսյանը (109 կգ) դարձել էին Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն, մինչև 20 տարեկանների պայքարում Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։

  • Կիսվել: