երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր ժողովուրդը հիմա դժվար ժամանակներ է ապրում, կատարվում են բաներ, որոնք դեմ են մարդկությանը․ բռնցքամարտիկ Նոել Միքայելյան

Մեր ժողովուրդը հիմա դժվար ժամանակներ է ապրում, կատարվում են բաներ, որոնք դեմ են մարդկությանը․ բռնցքամարտիկ Նոել Միքայելյան

Վաղը՝ նոյեմբերի 4-ին, Մայամիում հայազգի բռնցքամարտիկ Նոել Միքայելյանը (26-2) կպայքարի WBC վարկածով առաջին ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ 33-ամյա հայի մրցակիցը կլինի 35-ամյա Իլունգա Ջունիոր Մակաբուն (29-3) Կոնգոյից:

Նոել Միքայելյանն իր կարիերայի կարևորագույն մենամարտից առաջ սոցիալական ցանցերում հուզիչ կոչ է արել:

Նոել Միքայելյանի ուղերձը WBC չեմպիոնական գոտու համար վաղը կայանալիք մենամարտից առաջ.

«Ես Նոել Միքայելյանն եմ, ծնվել եմ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Ես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ եմ և զբաղեցնում եմ առաջին տեղը առաջին ծանր քաշային կարգում: Պայքարելու եմ WBC չեմպիոնական գոտու համար:

Ես հանդես եմ գալիս Հայաստանի դրոշի ներքո և հպարտ եմ, որ ներկայացնում եմ Հայաստանը։ Ուր էլ գնամ, հպարտությամբ ներկայացնում եմ իմ երկիրը, իմ մշակույթը։

Մեր ժողովուրդը հիմա դժվար ժամանակներ է ապրում: Բոլոր հայերը վախեցած են. Ցանկացած պահի Ադրբեջանը կարող է ուղղակի ներխուժել իմ երկիր ու տիրանալ նրան, քանի որ Հայաստանը փոքր երկիր է։

Սա շատ կարևոր է. Այս պահին մենք՝ ամբողջ աշխարհի հայերս, պետք է հավատարիմ մնանք, մենք ունենք հսկայական սփյուռք: Սա վերաբերում է նաև ոչ միայն հայերին:

Կատարվում են բաներ, որոնք դեմ են մարդկությանը, և մենք պետք է ամուր մնանք միասին»:

Նոել Միքայելյանը վաղը Իլունգա Մակաբուի դեմ պայքարում կլինի արցախահայությանը օգնող Fund for Armenian Relief ֆոնդի դրոշով։

  • Կիսվել: