երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեր հավակնություններն ու նվիրվածությունն աճում են․ Տիկնիզյանը՝ Հայաստանի հավաքականի մասին

Մեր հավակնություններն ու նվիրվածությունն աճում են․ Տիկնիզյանը՝ Հայաստանի հավաքականի մասին

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հարցին, թե Հայաստանի հավաքականը երբ կկարողանա դուրս գալ մեծ մրցաշար, պատասխանել է.

«Ե՞րբ կտեսնենք Հայաստանի հավաքականին մեծ մրցաշարում։ Ես չեմ սիրում պլաններ կազմել: Ամբողջ Աստծո կամքն է: Ամբողջ թիմը ձգտում է մասնակցել մեծ մրցաշարի։ Բայց Մոսկվան միանգամից չի կառուցվել։ Ներողություն եմ խնդրում, մեկ տարի առաջ մենք ոչ-ոքի խաղացինք Լիխտենշտեյնի հետ և ուրախ էինք դրա համար, իսկ հիմա տխուր ենք Թուրքիայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո։

Սա խոսում է այն մասին, որ մեր հավակնություններն ու նվիրվածությունն աճում են։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։ Գլխավորը աշխատելն է, հետո վերևից կպարգևատրվես»,- Տիկնիզյանի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

  • Կիսվել: