կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք վատ խաղացինք հարձակման ժամանակ և չիրացրեցինք մեր պահերը․ Սպերցյան

Մենք վատ խաղացինք հարձակման ժամանակ և չիրացրեցինք մեր պահերը․ Սպերցյան

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Ռուսաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Խիմկիից» կրած պարտության մասին։

«Մենք վատ խաղացինք հարձակման ժամանակ և չիրացրեցինք մեր պահերը, մենք պետք է աշխատենք դրա վրա: Այսպես պատահում է, սա ֆուտբոլ է։ Պետք է շարունակենք աշխատել, գլուխներս բարձր պահել, ամեն ինչ կստացվի:

Իվիչը մեր մարզիչն է։ Խոսակցությունները շատ են: Մարզիչը արտաքինից չի փոխվում։ Ես ընդհանրապես մեդիային չեմ հետևում։ Ինչ վերաբերում է մրցաշրջանի վերսկսմանը, ապա այդպես լինում է ֆուտբոլում։ Ամեն ինչ կարգին է։ Մենք մերը ցույց կտանք, կշարունակենք աշխատել»,- Սպերցյանի խոսքն է մեջբերել Championat-ը, փոխանցում է armsport.am-ը:

 

  • Կիսվել: