Մենք ունենք զենք Անգլիայի թիմի դեմ․ Ռոդրի
Եվրո-2024-ի եզրափակչից առաջ Իսպանիայի հավաքականի և Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին խոսել է մրցակցի մասին։
«Լավ եմ ճանաչում նրանց, գիտեմ անգլիական ֆուտբոլի մշակույթը։ Նրանք ունեն շատ տաղանդավոր խաղացողներ, որոնք կարող են գերազանց խաղալ բոլոր դիրքերում։ Անգլիայի թիմը լավ է պաշտպանվում, գերազանց է գրոհում։ Բայց մենք ունենք զենք Անգլիայի թիմի դեմ՝ վստահությունը, որ կարող ենք հաղթել։
Որևէ մեկին առանձնացնել բարդ է։ Հավանում եմ Ֆոդենի խաղը։ Ես նրան լավ եմ ճանաչում, միասին ենք խաղում։ Նրան պետք է ուշադիր վերահսկել, քանի որ նա կարողանում է շարժվել շատ փոքր ազատ տարածությունում։ Չեմ սիրում կենտրոնանալ մեկ խաղացողի վրա։ Դիտարկում եմ Անգլիայի թիմն ընդհանուրի մեջ»,- Ռոդրիի խոսքերը մեջբերում է AS-ը։
Իսպանիա – Անգլիա եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 14-ին՝ Բեռլինում։