կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մենք շատ ուժեղ թիմ ունենք․ Մխիթարյան

Մենք շատ ուժեղ թիմ ունենք․ Մխիթարյան

Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է հաղթանակը Իտալիայի առաջնության մեկնարկային տուրում․

Ես միշտ եղել եմ կիսապաշտպան, բայց կարող եմ խաղալ նաև հարձակման գծում կամ երկրորդ հարձակվողի դիրքում՝ ինչպես կորոշի մարզիչը։

Մենք դեռ մեծ ցանկություն ունենք դարձյալ խաղալ Չեմպիոնների լիգայում, և մենք ձգտում ենք նաև նվաճել երկրորդ աստղը։ Մենք ուժեղ ենք և կապացուցենք խաղադաշտում։

«Ինտերը» հիանալի կիսապաշտպանություն ունի։ Կիսապաշտպաններից յուրաքանչյուրն արժանի է մեկնարկային կազմում լինելուն։

Նշենք՝ հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 28-ին։

  • Կիսվել: