ուրբաթ, հունիս 21
21 / 6 / 2024
Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը. Ավինյան

Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը. Ավինյան

Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը դարձնել մարդկանց առօրյա կյանքի անբաժանելի մասը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարի բազմազանությունը հնարավորություն է տալիս մարդկանց զարգացնել սպորտային կարողությունները, ինչպես նաև նպաստում է հանրային առողջության բարձրացմանն ու առողջ ապրելակերպին։

Մրցաշարի շրջանակում այսօր բռնցքամարտի բաց առաջնության եզրափակիչ մենամարտերն էին»,-նշել է նա:

  • Կիսվել: