կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի

Մենք շարունակում ենք մեր ճանապարհը․ Մեսսի

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին արձագանքել է «Նյու Յորք Ռեդ Բուլսի» նկատմամբ տոնած հաղթանակին (6-2).

«Եվս մեկ կարևոր հաղթանակ մեր երկրպագուների համար։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը։

Մեսսին դարձել է գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 36-ամյա արգենտինացին իր կարիերայում առաջին անգամ մեկ խաղում կատարել է փոխանցումների պենտա-տրիկ։

  • Կիսվել: