ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք Ռոնալդուին պայմանագիր էինք առաջարկել․ Բրազիլական ակումբի նախագահ

Մենք Ռոնալդուին պայմանագիր էինք առաջարկել․ Բրազիլական ակումբի նախագահ

Կրիշտիանու Ռոնալդուն Բրազիլիայի առաջնություն տեղափոխվելու տարբերակ է ունեցել։

«Կորինտիանսի» նախագահ Դյուիլիո Մոնտեյրո Ալվեսը հայտնել է, որ առաջարկ է արել պորտուգալացի ֆուտբոլիստին՝ նախքան նրա «Ալ Նասր» տեղափոխվելը:

«Մենք նրան առաջարկել ենք նույն աշխատավարձը, ինչ նա ուներ «Մանչեսթեր Յունայթեդում»: Պայմանագիրը նախատեսված էր երկու տարով։ Վեց կամ յոթ անգամ խոսել եմ Ժորժե Մենդեշի հետ։ Բայց «Ալ Նասրի» առաջարկը 20 անգամ ավելի մեծ էր:

Ես առաջարկ արեցի և նույնիսկ հույս ունեի, որ նա չի ընդունի այն։ Կատակում եմ․․․ Կարծում եմ, որ պետք է փորձեի։ Մենք պետք է ձեռք բերենք լավագույն խաղացողներին»,- ասել է Դյուիլիո Մոնտեյրո Ալվեսը ESPN-ին:

  • Կիսվել: