հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մենք պատրաստ ենք խաղին, խաղալու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ, ունենք բավարար մոտիվացիա. Պետրակով (տեսանյութ)

Մենք պատրաստ ենք խաղին, խաղալու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ, ունենք բավարար մոտիվացիա. Պետրակով (տեսանյութ)

Եվրո-2024-ի ընտրական փուլի Խորվաթիա-Հայաստան խաղից առաջ Զագրեբում տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի մամուլի ասուլիսը։

Լրագրողների հարցին, թե ինչ են ակնկալում կայանալիք խաղից, Պետրակովը պատասխանել է՝ ՛՛լավ խաղ՛՛։

Մարզիչն անդրադարձել է հարցին, թե արդյոք իրենք ունե՞ն բավարար մոտիվացիա խաղին մասնակցելու, թե՞ այս խաղն արդեն ոչինչ չի նշանակում իրենց համար, քանի որ արդեն իսկ կորցրել են Եվրո-2024-ի որակավորման հնարավորությունը:

Ի պատասխան՝ Պետրակովն ասել է. ՛՛Տարօրինակ հարց է։ Ինչպե՞ս կարող է ֆուտբոլիստի համար ոչ մի նշանակություն չունենալ Եվրո-2024-ի որակավորման խաղը՝ հատկապես այնպիսի հակառակորդի դեմ, ինչպիսին է Խորվաթիայի հավաքականը։ Մենք պատրաստ ենք խաղին, մենք սպասում ենք դրան, խաղալու ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի դեմ։ Մենք սովորում ենք և ունենք բավարար մոտիվացիա՛՛:

Հիշեցնենք, որ Խորվաթիա-Հայաստան խաղը տեղի կունենա նոյեմբերի 21-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 23։45-ին։

 

  • Կիսվել: