երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Մեկնարկում է Եվրո-2024-ը․ ինչ պետք է իմանալ մրցաշարի մասին

Մեկնարկում է Եվրո-2024-ը․ ինչ պետք է իմանալ մրցաշարի մասին

Հունիսի 14-ին մեկնարկում է ֆուտբոլային ամենասպասված մրցաշարերից մեկը՝ ԵՎՐՈ-2024-ը։ Սա իսկական տոն է, որին սպասում ենք ամեն 4 տարին մեկ (այս դեպքում 3, նախորդ Եվրո-ն, COVID-19-ով պայմանավորված, 2021 թվականին էր)։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Մինչ բոլորս սպասում ենք այս մրցաշարում մրցավարի առաջին սուլիչին, առաջարկում ենք վերհիշել Եվրոպայի առաջնության հետ կապված ամենակարևոր փաստերը։ Անդրադառնանք այս տարվա մրցաշարին և հետաքրքիր փաստերին։

Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ փուլ: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ։ Ստորև՝ մասնակիցներն ըստ խմբերի․

A խումբ

Գերմանիա — ԵԱ եռակի չեմպիոն (երկու անգամ՝ ԳՖՀ)
Շոտլանդիա
Հունգարիա
Շվեյցարիա

B խումբ

Իսպանիա — ԵԱ եռակի չեմպիոն
Իտալիա — ԵԱ կրկնակի չեմպիոն
Խորվաթիա
Ալբանիա

C խումբ

Դանիա — ԵԱ չեմպիոն (1992)
Սլովենիա
Սերբիա
Անգլիա

D խումբ

Լեհաստան
Նիդերլանդներ — ԵԱ չեմպիոն (1988)
Ավստրիա
Ֆրանսիա — ԵԱ կրկնակի չեմպիոն

E խումբ

Բելգիա
Սլովակիա — Չեխոսլովակիայի կազմում մեկ անգամ դարձել է ԵԱ չեմպիոն
Ռումինիա
Ուկրաինա

F խումբ

Թուրքիա
Վրաստան
Պորտուգալիա — ԵԱ չեմպիոն (2016)
Չեխիա — Չեխոսլովակիայի կազմում մեկ անգամ դարձել է ԵԱ չեմպիոն

Եվրոպայի չեմպիոն երբևէ դարձած հավաքականներից առաջիկա Եվրո-ն բաց կթողնի Հունաստանը, իսկ ԽՍՀՄ-ն և Չեխոսլովակիան 1990-ականների սկզբին կազմալուծվել են։

Եվրոպայի առաջնության գործող չեմպիոնը Իտալիայի հավաքականն է, որը վերջին մրցաշարի եզրափակիչում հաղթեց Անգլիայի հավաքականին։ Ամենատիտղոսակիր թիմերը Գերմանիան և Իսպանիան են՝ երեքական տիտղոս։ Իսպանիայի հավաքականը դեռևս միակն է, որը կարողացել է պաշտպանել տիտղոսը՝ երկու անգամ անընդմեջ դառնալով չեմպիոն։ Ամենից հաճախ մրցաշարին մասնակցել է Գերմանիան՝ 13 անգամ, որին հաջորդում է Իսպանիան (11)։ Գերմանիան ամենահաճախն է նաև մասնակցել եզրափակիչներին՝ 6 անգամ։

  • Կիսվել: