երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկել է «Ուրարտու» – «Ֆարուլ» խաղի տոմսերի վաճառքը

Մեկնարկել է «Ուրարտու» – «Ֆարուլ» խաղի տոմսերի վաճառքը

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր Երևանի «Ուրարտուն» օգոստոսի 3-ին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում կընդունի ռումինական «Ֆարուլին»:

«Ուրարտու» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերն առցանց ձեռք բերելու համար, կարելի է օգտվել  https://tkt.am/web/event/event_id/636  կայքից, իսկ հանդիպման օրը՝ ժամը 12։00-ից տոմսերը կվաճառվեն նաև մարզադաշտի տոմսարկղում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Տոմսերի արժեքը

Սեկտոր 1-4՝ 2000 դրամ
Սեկտոր 6-9՝ 500 դրամ
Սեկտոր 11-14՝ 1000 դրամ
VIP 2՝ 3000 դրամ

Հիշեցնենեք՝ Ռումինիայում կայացած դիմակայության առաջին խաղում «Ուրարտուն» պարտվել էր 2-3 հաշվով:

  • Կիսվել: