չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մեկնարկել է Հայաստանի հոկեյի լիգայի առաջին առաջնությունը

Մեկնարկել է Հայաստանի հոկեյի լիգայի առաջին առաջնությունը

Երևանում մեկնարկել է Հայաստանի Հոկեյի լիգայի առաջին առաջնությունը, որին մասնակցում է 5 թիմ։

«Սառցե Արենայում» տեղի է ունեցել առաջնության անդրանիկ հանդիպումը «Երևանյան առյուծների» և «Շնաձկների» (Sharks) միջև, որն ավարտվել է առաջինի հաղթանակով՝ 14-7 հաշվով։

Բացի այս երկու թիմերից մրցաշարին կմասնակցեն նաև «Փյունիկ», «Պղպեղներ» (Peppers) ու «Ֆալկոնս» (Falcons) թիմերը։
Հոկեյի լիգայի հանդիպումները կանցկացվեն հանգստյան օրերին, իսկ մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա հունիսին։

  • Կիսվել: