շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկնարկել է Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Մեկնարկել է Հայաստան-Ուելս հանդիպման տոմսերի առցանց վաճառքը

Այսօրվանից մեկնարկել է ՈւԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի նոյեմբերի 18-ին կայանալիք Հայաստան - Ուելս հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս:

Տոմսերի արժեքներն են.

- Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ

- Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ

- Արևմտյան տրիբունա՝ 10000 և 16000 դրամ

  • Կիսվել: